211652_close_icon
views-count1084 դիտում article-date 20:28 13-01-2024

Լարսը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:
 
Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
 
Սյունիքի մարզում տեղում է ձյուն:
 
Սյունիքի մարզի, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում (տեղ-տեղ), Դիլիջանի ոլորաններում, Դիլիջան-Վանաձոր, Ուշի-Արտաշավան և Նոյեմբերյան քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
 
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր