211652_close_icon
views-count961 դիտում article-date 11:27 14-01-2024

Չինաստանը բողոք է ներկայացրել Ճապոնիային՝ Թայվանի առաջնորդին հաղթանակի առթիվ շնորհավորելու համար

Tert.am-ի փոխանցմամբ՝ Չինաստանը բողոք է ներկայացրել Ճապոնիայի արտգործնախարարին։ Պատճառը վերջինիս շնորհավորանքն է Թայվանի ղեկավար Լայ Ցինդեին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Այս մասին հայտարարել է Ճապոնիայում Չինաստանի դեսպանատունը։

Պեկինը ճապոնական կողմի հայտարարությունն անվանել է լուրջ միջամտություն ՉԺՀ-ի ներքին քաղաքականությանը, ինչպես նաև «միասնական Չինաստանի» սկզբունքի խախտում։

Նախօրեին Թայվանի բնակիչները նոր նախագահ են ընտրել 64-ամյա Լայ Ցինդեին, ով ՉԺՀ-ից անկախության կողմնակից է։

Նմանատիպ նյութեր