211652_close_icon
views-count1123 դիտում article-date 16:30 14-01-2024

Մեծ Բրիտանիան, Եմենի հարցում, համաձայն չէ Էրդողանի հետ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան համաձայն չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն կարծիքին, որ Եմենին ամերիկա-բրիտանական հարվածների ժամանակ անհամաչափ ուժ է կիրառվել, ասել է արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը, մեկնաբանելով Եմենում ամերիկյան և բրիտանական հարվածները, ասել էր, որ Արևմուտքը ձգտում է Կարմիր ծովը վերածել «արյունոտ լճի»։ Էրդողանը նշել է, որ անհամաչափ ուժ է կիրառվել։

«Մենք համաձայն չենք նախագահ Էրդողանի ասածի հետ։ Մեր գործողություններին աջակցել է կոալիցիան, որում ներգրավված են մեծ թվով երկրներ»,- ասել է Քեմերոնը բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով կարևոր դաշնակից է, սակայն այս դեպքում դիրքորոշումները չեն համընկնում։

Նմանատիպ նյութեր