ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կմնան միասնական Ուկրաինային աջակցելու հարցում. Բայդեն
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան կպահպանեն Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու միասնական մոտեցումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի փոփոխության հետ կապված հայտարարության մեջ։
«Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները ամենամտերիմ բարեկամներն ու դաշնակիցներն են: Մենք պահպանում ենք ամուր և միասնական մոտեցում Ուկրաինայի ժողովրդին աջակցելու և Ռուսաստանին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 5-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն ընտրվել է Բրիտանական Պահպանողական կուսակցության ղեկավար։
Սեպտեմբերի 6-ին Թրասը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ, որը նրան հանձնարարել է կառավարություն ձևավորել որպես նոր վարչապետ։