5068 դիտում
18:51 14-01-2024
Տրևի շատրվան նետած մետաղադրամների տարեկան գումարը գերազանցել է նախորդ տարիների արդյունքները
Հռոմում գտնվող Տրևի շատրվանը զբոսաշրջիկների ամենասիրված վայրերից մեկն է։ Այն բազմիցս նկատած կլինեք հեռուստանախագծերում ,ռոմանտիկ և հումորային ֆիլմերում, երբ այն եղել է երազանքների իրագործման կամ էլ ժամանադրության խորհրդավոր վայր։ Այն հայտնի է բոլորին ոչ միայն ճարտարապետական կոթողի շքեղությամբ, այլև իր շուրջը պտտվող մարդկանց շրջանում տարածված անավույթներով. եթե մեջքով շրջաված են մարդիկ մետաղադրամը նետում շատրվան, ապա նորից են վերադառնալու Հռոմ կամ էլ` եթե մետաղադրամ գցելիս երազանք են մտապահում, ապա այն իրագործվում է։ Այս ու շատ ավանդույթներ շատրվանում «թողնում են» բազմաթիվ մետաղադրամներ, որոնք հավաքվում և ուղղվում են բարեգործական ծրագրերի իրականացման կազմակերպությանը։ Սովորաբար, մետադրամները հավաքում են յուրաքանչյուր շաբաթը մեկ, բայց եթե զբոսաշրջիկների թիվը մեծ է լինում օրվա ընթացքում, ապա` ամեն օր։
Այս տարի Տրևի շատրվանից ավելի շատ մետաղադրամներ են հավաքել, քան մյուս տարիներին, ինչը կազմել է 1.6 մլն եվրոյին համարժեք գումար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հավաքագրված միջոցները տնօրինող Caritas բարեգործական կազմակերպությունից։ Ըստ կազմակերպության` դեռ ժամանակ է պետք, որպեսզի տարբեր արժույթի մետաղադրամները հավաքագրվեն եվրոյի արժույթով հաշվելու համար, ինչը ընդհանուր կշռել է 33 տոննա։
Տրեվի շատրվանը կառուցվել է բարոկկո ոճով 1732-1762 թվականներին՝ ճարտարապետ Նիկոլո Սալվիի կողմից։ 2019-ի սկզբին տեղական լրատվամիջոցները հաղորդում էին, որ հռոմեական իշխանությունները մտադրություն են ունեցել Տրեվիի միջոցների մի մասը ուղղել քաղաքի բյուջե սոցիալական նախագծերի, ճարտարապետական հուշարձանների բարելավման և պահպանման համար: Սակայն քննադատությունների ալիքից հետո մայրաքաղաքի նախկին քաղաքապետը վստահեցրել է, որ շատրվանից մետաղադրամները կշարունակեն ուղարկվել բարեգործության։
Հեղինե Մխիթարյան
ՀՊՄՀ Լրագրության բաժին

Նմանատիպ նյութեր
1040 դիտում
11:08 13-03-2015
Գազալցակայանների սուրճի ապարատներից մետաղադրամների գողության դեպքերը բացահայտվեցին. տեսանյութ
Այս բաժնից
1021 դիտում
16:09 17-11-2024
Կարևոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիև
889 դիտում
15:36 17-11-2024
Իրաքում երեք զինվոր է զոհվել մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից
1009 դիտում
14:54 17-11-2024
Հնդկաստանը մեծ հեռահարությամբ հիպերձայնային հրթիռի պատմական փորձարկում է իրականցրել