211652_close_icon
views-count1087 դիտում article-date 14:00 15-01-2024

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`
Հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Հանրապետության տարածքում`
Հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, հունվարի 15-16-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 6-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-16 աստիճանով։

Նմանատիպ նյութեր