211652_close_icon
views-count1297 դիտում article-date 14:29 30-01-2024

Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`

Հունվարի 30-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


 
Հանրապետության տարածքում`

Հունվարի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, փետրվարի 4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 3-5, գիշերը՝ 8-10 աստիճանով։

Նմանատիպ նյութեր