211652_close_icon
views-count1114 դիտում article-date 14:25 15-01-2024

Դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը. նա կմնա կալանքի տակ

Բաքվի դատարանը մերժել է անցած տարվա ամռանը Լաչինի միջանցքից ապօրինաբար առևանգված և Բաքվում կալանավորված Վագիֆ Խաչատրյանի բողոքը. նա նախկինում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման` 1991-ի դեկտեմբերի 22-ին այժմ օկուպացված Արցախի Մեշալի գյուղում իբրև թե «ադրբեջանցիների ցեղասպանություն» իրականացնելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փաստաբան Ռադմիլա Աբիլովան միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին, որը չի ընդունել մեղքը։

Այսօրվա դատավճռում նշվում է, որ Վագիֆ Խաչատրյանը պատժի առաջին 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Բաքվում շինծու գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Խաչատրյանը բոլոր նիստերին պնդել է, որ անմեղ է:

Նմանատիպ նյութեր