211652_close_icon
views-count1075 դիտում article-date 17:54 15-01-2024

Ցավում եմ Եռաբլուրում մայրերի հետ կատարվածի համար, ցանկանում եմ հանդիպել նրանց հետ․ ՆԳ նախարար

Ես ցավում եմ կատարվածի համար։

Անդրադառնալով 2022 թվականի սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողներին բռնի կերպով բերման ենթարկելու հանգամանքին` ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

Նա նշեց, որ ցանկանում է հնարավորության դեպքում հանդիպել ծնողների հետ։

«Դրա հետ կապված մոտ ժամանակներս հանձնարարել էի, որ հնարավորության դեպքում ուզում եմ հանդիպում կազմակերպեմ մեր զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնք այդ օրը Եռաբլուրում էին»,- ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր