211652_close_icon

Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Պապական նվիրակին

views-count1258 դիտում article-date 22:53 15-01-2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Պապական նվիրակին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից․

«Այսօր՝ Երկուշաբթի, 15 Յունուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ պապական նուիրակ Փաուլօ Պորճիա եպիսկոպոսին։

Եպիսկոպոսը Ֆրանսիս Պապին եւ Վատիկանի միջ-եկեղեցական բաժանմունքի նախագահ քարտինալ Քոխին կողմէ երկու նամակներ յանձնեց Վեհափառ Հայրապետին։

Նորին Ս. Օծութեան եւ պապական նուիրակին միջեւ կայացած հանդիպումը առիթ հանդիսացաւ տեսակէտներ փոխանակելու Լիբանանի կացութեան եւ յատկապէս նախագահական ընտրութեան առնչուած վերջին զարգացումներուն մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր