211652_close_icon
views-count1114 դիտում article-date 23:37 17-01-2024

ԲՏԱ նորանշանակ նախարարը հետևել է հեռուստակայանների աշխատանքին

Այսօր այցելել եմ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ, շրջայց կատարել ընկերության տարածքում:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՏԱ նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Ցանցի վերահսկողության և կառավարման կենտրոնում ծանոթացել եմ ընթացիկ աշխատանքներին, հետևել՝ ինչպես է վերահսկվում և կառավարվում հանրապետության հեռուստակայանների և հեռուստաեթերի անխափան աշխատանքը։

Շրջայցից հետո տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀՌՑ-ի գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանն ամփոփ ներկայացրել է 2023թ. ընթացքում կատարված աշխատանքները և 2024թ. նախատեսվող ծրագրերը»,- գրել է նախարարը։ 

Նմանատիպ նյութեր