1000 դիտում
07:12 18-01-2024
Ովքեր էին մասնակցել ՔՊ դրամահավաքին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2023 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 996 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 509 085 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1 մլն 262 հազար 681 դոլար:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս հրապարակել է ՔՊ դրամահավաքի յուղալի նվիրատուներին։ Այս անգամ նրանց շարքին է դասվում «ԲԱՍ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ն, որը ՔՊ-ի դրամահավաքին փոխանցել է 700 հազար դրամ գումար։ Ավելի քիչ գումար փոխանցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը (300 հազար դրամ)։ ՔՊ-ի դրամահավաքին իր լուման է ներդրել նաեւ ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը (250 հազար դրամ)։ Հավելենք նաեւ, որ մամուլում դեռ նախորդ տարի լուրեր էին պտտվում, որ մի շարք հայտնի գործարարներ Նիկոլ Փաշինյանին իրենց դժգոհությունն են փոխանցել ՊԵԿ-ից եւ Գոռ Բակլաչյանի աշխատանքից ու վարչարարությունից: Նշենք, որ, ըստ մամուլում տարածված լուրերի, Գոռ Բակլաչյանը ՊԵԿ-ում դարձել է յուրատեսակ Վովայի Արշակ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը եւս մասնակցել է դրամահավաքին եւ հանգանակել է 100 հազար դրամ։ Նա այն պատգամավորն է, որն իր մեքենայով բախվել էր բեռնատար մեքենային եւ վարել էր ոչ սթափ վիճակում։
«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի մանրամասն ներկայացնել նշված ցանկը, որը, ի դեպ, ստացել ենք այն բանից հետո, երբ ՔՊ-ի դրամահավաքի ցանկը գաղտնի պահելու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել էր դատարան՝ ընդդեմ ՔՊ-ի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով կողմերի միջեւ կնքվել է հաշտության համաձայնագիր, որով կուսակցությունը 2024թ. հունվարի 12-ին ԻԱԿ-ին է փոխանցել պահանջվող տեղեկությունները»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1432 դիտում
22:46 25-11-2014
Սյունիքի մարզպետարանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին
3593 դիտում
23:20 30-05-2016
Հայաստանի հավաքականի խաղացողները մասնակցել են Լոս Անջելեսում Արցախի անվտանգության համար կազմակերպված դրամահավաքին
Այս բաժնից
688 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
925 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2233 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ