1051 դիտում
17:44 18-01-2024
Հայաստանը չի ցանկանում Սյունիքում ռուս սահմանապահների տեղակայում՝ չնայած Փաշինյանը դա ստորագրել է. Լավրով
Հայաստանը չի ցանկանում Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայում՝ իր տարածքով Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհի տրամադրման համատեքստում, 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարի խոսքով՝ հենց Հայաստանն է դժվարություններ ունենում Սյունքով երթուղու բացման հարցում, ինչպես նշված է նոյեմբերի իննի պայմանագրում։
«Նրանք չեն ցանկանում, որ ռուս սահմանապահներն այնտեղ տեղակայվեն։ Չնայած սա արձանագրվել ու ստորագրել է վարչապետ Փաշինյանը, միայն իրենք: Չի ցանկանում, որ չեզոք մաքսային և սահմանային հսկողություն լինի... և դա հակասում է նրան, ինչի շուրջ մենք պայմանավորվել ենք»,- ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ շատ ցավալի է, որ Հայաստանի համար այդքան պրակտիկ և շահավետ Սյունիքի մարզով երթուղու բացումը մինչև հիմա շարունակում է թղթի վրա մնալ:
«Ամենայն հարգանքով՝ ես դրա պատճառ եմ տեսնում Երևանի դիրոքորոշումը»,-մանրամասնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ ենթադրելով, որ ինչ-որ մեկը համապատասխան խորհուրդներ է տալիս Երևանին:
Այս համատեքստում նա նշել է ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ԵՄ-ն, որոնք, ըստ Լավրովի, սկսել են առանց հրավերի միջամտել Մոսկվայի միջնորդությամբ Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ Արևմուտքը չի ցանկում, որ կյանքի կոչվեն Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը:

Նմանատիպ նյութեր
1039 դիտում
09:10 24-05-2024
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
1000 դիտում
21:26 09-10-2023
Ռուս խաղաղապահները 25 պահակակետ են տեղակայում ԼՂ ԶՈւ-ի կողմից հանձնված զինամթերքի պահեստների պահպանության համար
Այս բաժնից
709 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
532 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1075 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից