997 դիտում
19:12 18-01-2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ ավստրիական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերին։
Առանձնահատուկ անդրադարձ է արվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, առկա մարտահրավերների և զարգացումների վերաբերյալ։
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործման հարցեր։

Նմանատիպ նյութեր
1397 դիտում
15:39 25-05-2021
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում