1234 դիտում
18:25 19-01-2024
«Միայն կաբինետը չէ, կաբինետից դուրս էլ կյանք կա»․ Գյումրու նախկին փոխքաղաքապետի խորհուրդը՝ փոխքաղաքապետ ընտրված իր դստերը
Լուսինե Սանոյանը երեկվանից ստանձնեց Գյումրու համայնքի ղեկավարի 1-ին տեղակալի պաշտոնը։ Նրա թեկնածությունը փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրել էր «Բալասանյան դաշինք» կուսակցությունը` ՔՊ-ի կողմից քաղաքի համատեղ կառավարման համաձայնագիրը խզելուց ու երկու ՔՊ-ական փոխքաղաքապետերի հրաժարական տալուց հետո։ Լուսինե Սանոյանը Գյումրու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դուստրն է, Սամվել Բալասանյանի հարազատ քրոջ զավակը։
Aravot.am-ի հետ զրույցում մոտ 10 տարի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոյանն ասաց, որ թեև անձնապես դեմ էր, որ իր դուստրը դառնա փոխքաղաքապետ, բայց եթե «Բալասանյան դաշինքը» նրա թեկնածությունն է դիտարկել, ուրեմն պիտի ստանձնի այդ ծանր պատասխանատվությունը ու պատվով աշխատի:
«Լուսինեն խելահաս մարդ է։ Առաջին խորհուրդը, որ տվել եմ իրեն, եղել է հետևյալը՝ պաշտոնը ծանր պատասխանատվություն է, ոչ թե հաճույք, երիտասարդ ես, ուժերդ տեղը, մենք մեր չափով աշխատեցինք, եթե կարող ես մեզանից ավելի լավը եղիր, բայց հանկարծ վատը չլինես։ Նաև ասել եմ՝ միայն կաբինետը չէ, կաբինետից դուրս էլ կյանք կա, սա Գյումրին է։ Ես հիմա այդ կյանքով եմ ապրում, այլևս կաբինետ չունեմ, բայց գլուխս բարձին դնելուց խիղճս հանգիստ է, քանի որ թույլ չեմ տվել այնպիսի վատ արարք իմ քաղաքի բնակիչների հանդեպ, որից ամաչեմ։ Ամեն ոք պիտի իր պատվի համար աշխատի, այնպես աշխատի, որ իր երեխաները գլուխները կախ ման չգան, ես այդպես եմ մտածել։ Իրենք էլ երեխաներ ունեն, իրենք էլ նույն ձևով պիտի մտածեն իրենց երեխաների մասին։ Ոչ միայն իմ դստեր դեպքում եմ պատրաստ օգտակար լինել իմ կառավարման փորձով, այլ մյուս երիտասարդ պաշտոնյաների, որոնք իմ խորհուրդների կարիքը կունենան ու կդիմեն ինձ։ Լուսինեն աչքը կուշտ անձ է, այդուհանդերձ ես իրեն հորդորել եմ՝ աշխատել մաքուր, ազնիվ։ Գյումրին կառավարելը հեշտ չէ, հազար ու մի խնդիրներ կան, բայց և պատիվ է։ Թող քաղաքին նվիրված աշխատի, դա կլինի իր գնահատականը», -ասաց Ռուբեն Սանոյանը:

Նմանատիպ նյութեր
1305 դիտում
22:37 10-10-2022
Գործունեությունս շարունակելու եմ ԱԺ-ում. Դավիթ Առուշանյանը Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է գրել
Այս բաժնից
919 դիտում
19:52 18-11-2024
Արգիշտի Քյարամյանն աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
583 դիտում
19:40 18-11-2024
Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
574 դիտում
19:27 18-11-2024
Երևանում անցկացվել է ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը