1216 դիտում
07:34 20-01-2024
Ինչ ունեցվածքով Արմավիրի համայնքապետը դարձավ մարզպետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզ այցից հետո պաշտոնանակ արված մարզպետին՝ Էդուարդ Հովհաննիսյանին, փոխարինեց Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Ներկայացնենք, թե ինչ ունեցվածքով Արմավիրի համայնքապետը դարձավ Արմավիրի մարզի մարզպետ։ Հետաքրքիրն այն է, որ նախկին համայնքապետը Արմավիրի մարզում որեւէ անշարժ գույք կամ բնակարան չի հայտարարագրել։ Դավիթ Խուդաթյանը 2018 թվականի հոկտեմբերի 27-ին է ստանձնել համայնքապետի պաշտոնը, դրանից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, ձեռք է բերել համատեղ սեփականությամբ բնակարան Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Բնակարանը, ըստ հայտարարագրի, հիփոթեքով է ձեռք բերված, որն արժեցել է 19 մլն 485 հազար դրամ։ Հենց այս պատճառով էլ Խուդաթյանը ՀՀ ֆինանսների նախարարից ստացել է 1 մլն 521 հազար դրամ, որն էլ հիփոթեքի մայր գումարը մարելու համար եկամտահարկի վերադարձ է։ Խուդաթյանը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 510 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն 800 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 8 մլն 661 հազար դրամ, որից 7 մլն 140 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է եղել ՀՀ Արմավիրի մարզի համայնքապետի աշխատակազմից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1582 դիտում
09:38 13-09-2023
Ինչ ունեցվածքով է հեռանում ՊԵԿ նախագահի տեղակալը․ «Ժողովուրդ»
31159 դիտում
23:38 07-04-2016
Հայկական «սպեցնազը» առգրավել է ադրբեջանական «Ուրալ» մակնիշի զինվորական ունեցվածքով բեռնված մեքենա
Այս բաժնից
676 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
913 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2221 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ