211652_close_icon
views-count1195 դիտում article-date 14:54 21-01-2024

Ուկրաինան գնդակոծել է Դոնեցկի մարդաշատ շուկաներից մեկը. զոհերի թիվը հասել 18-ի

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինուժի կողմից Դոնեցկի Կիրովսկի շրջանի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է  18-ի, վիրավորվել է 10 տեղի բնակիչ, հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։

Ինքնահռչակ Դոնեցի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն ավելի վաղ հայտնել էր 13 զոհի մասին:

«Նախնական տեղեկություններով՝ Դոնեցկի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի հրեշավոր գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել՝ 10 մարդ։ Շուկան հարձակման է ենթարկվել կիրակի, երբ մարդաշատ էր»,- ասել է Պուշիլինը։

Նա նշել է, որ տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները, և իրականացվում է զենքի բեկորների որոնում։

Նաև քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել է Դոնեցկի Կույբիշևսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Նրա խոսքով՝ զինամթերքը գցվել է վերանորոգման խմբի վրա, որը վերացնում էր ջեռուցման ցանցերում վթարը։ Հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ աշխատակից։

Նմանատիպ նյութեր