211652_close_icon
views-count1012 դիտում article-date 17:47 21-01-2024

Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն կառուցելու իրավունքը պետք է ճանաչվի բոլորի կողմից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծման մասին որոշումից, ինչպես նաև պաղեստինցիների՝ պետականություն ունենալու իրավունքը ճանաչելուց հրաժարվելն անընդունելի են։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Հաղորդում է Tert.am-ը։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անուղղակիորեն ակնարկել էր, որ իր կառավարման օրոք պաղեստինյան պետություն չի կարող ստեղծվել, քանի որ ներկայիս պայմաններում Իսրայելը մտադիր է ապահովել իր անվտանգությունը միայն պաղեստինյան տարածքներում վերահսկողության պահպանման դեպքում:

«Իսրայելցիների և պաղեստինցիների համար երկու պետություն ստեղծելու որոշումն ընդունելուց հրաժարվելը, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի պետականության իրավունքի ժխտումն անընդունելի են»,- գրել Է Գուտերեշը X-ի իր էջում:

Նրա խոսքով՝ Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն կառուցելու իրավունքը պետք է ճանաչվի բոլորի կողմից:

Նմանատիպ նյութեր