211652_close_icon
views-count1063 դիտում article-date 20:46 21-01-2024

Հարավային Կովկասում մենք կշարունակենք մեր աջակցությունը Հայաստանին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն դիվանագիտական կորպուսին ուղղված ելույթում անդրադարձել է Հայատանի հետ հարաբերություններին, խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին։

«Հարավային Կովկասում մենք կշարունակենք մեր աջակցությունը Հայաստանին։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերջապես խաղաղություն գտնեն։ Արդար և հարատև խաղաղություն ՝ հիմնված միջազգային իրավունքի և երկու պետությունների տարածքային ամբողջականության հարգանքի վրա։

Այս տարածաշրջանի բնակչությունը պետք է կարողանա արժանապատիվ ապրել։ Նրանք պետք է կարողանան ապրել՝ հարգելով իրենց հիշողությունը, իրենց պատմությունն ու մշակույթը»,- նշել է Սեժուրնեն։

Նմանատիպ նյութեր