211652_close_icon
views-count1297 դիտում article-date 11:14 22-01-2024

Փինաչու գործ ա արված, ինչի՞ ունենք բնաբաժակներ, որոնց մեջ տոմետ ա խփված. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Մաշտոցի պողոտայում ծառերի տնկման ոչ հարմար վայրերում գտնվող բնաբաժակների շուրջ տարվող աշխատանքներին. «Էն բնաբաժակները, որոնք մոտ էին գտնվում ծառերին, այսինքն նպատակահարմար չէր ևս մի սոսի տնկելը, պետք ա փակվեն, ճի՞շտ է: Հիմա, երբ ասվում ա՝ փակվեն, դա նշանակում ա, որ բնաբաժակը որպես այդպիսին, փոխարինվում ա էն, չգիտեմ՝ տոմետով, քարով, ինչով որ ընդհանուր առմամբ էդ մայթը պատված ա, ճի՞շտ է»:

Ավինյանի խոսքով՝ բնաբաժակներ պետք է ունենալ ըստ անհրաժեշտ հատվածների: «Որ կողքի հայացքով ես նայում, փինաչու գործ ա արած, այսինքն՝ էդ եզրաքարերով բնաբաժակն ա, մեջը տոմետ ա խփած. տգեղ ա դա ուղղակի, էն էլ՝ Մաշտոցի պողոտայի վրա»։

Նմանատիպ նյութեր