211652_close_icon
views-count1015 դիտում article-date 17:41 23-01-2024

Սահմանադրության փոփոխման անհրաժեշտության պատճառը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը չէ․ Միրզոյան

Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված Սահմանադրության փոփոխման անհրաժեշտության մասին, ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Իմ ընկալմամբ սա մի փաստաթուղթ է, որը բացի կոնկրետ իրավահարաբերություններ ֆիքսելուց և մեխանիզմներ ամրագրելուց, առաջին հերթին փիլիսոփայական հենք է և իզուր չեն ասում՝ մայր օրենքն է, որով կառուցվում են հասարակության ներսում իրավահարաբերությունները, քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-պետություն այլն։

Սա առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ ինքը, ինչպես ցանկացած Սահմանադրություն, ավելի լայն ազդեցություն ունի, այսինքն անդրադառնում է  արտաքին հարաբերությունների վրա։ Այս առումով մեր սահմանադրությունը բացառություն չէ։

Այն, որ  Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է սահմանադրության փոփոխության պատճառը,  չափազանց մեծ չափազանցություն է, համաձայն չեմ այդ պնդման հետ»,- ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե գործող սահմանադրությո՞ւնն է արգելակում  խաղաղության գործընթացին, Միրզոյանն ասաց․

«Ամենևին ոչ»։

Նմանատիպ նյութեր