211652_close_icon
views-count32911 դիտում article-date 21:00 23-01-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 21-ամյա վարորդը Hyundai Elantra-ով Ալափարս-Չարենցավան ճանապարհին բախվել է բետոնե էլեկտրասյանը. օպերատիվ են գործել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Ժորա Ա.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ալափարս-Չարենցավան խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահե Մելքոնյանն ու պարեկ Տիրան Եղիազարյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր