211652_close_icon
views-count1384 դիտում article-date 21:59 23-01-2024

Կանխվել է«Արմավիր» ՔԿՀ-ից «Էջմիածին» ԲԿ տեղափոխված կալանավորված անձին կասկածելի փաթեթների փոխանցման փորձը

Սույն թվականի հունվարի 21-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Էջմիածին» բժշկական կենտրոն տեղափոխված կալանավորված անձ Գ․Ս․-ն ցանկացել է օգտվել ԲԿ-ի սանհանգույցից։ Հիմնարկի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացրել են զննություն և գոգաթիակի տակից հայտնաբերել ծխախոտի տուփ, որում առկա են եղել 3 առանձնացված փաթեթներ։

Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և դեպքի մասին ահազանգվել է ոստիկանություն։

Հայտնաբերված փաթեթների քաշը կազմել է 7․77, 6․95 և 13․97 գրամ։

Փաթեթները կից փաստաթղթերով ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր