40197 դիտում
11:27 24-01-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Mercedes-ը բախվել է ավտովթար ձևակերպող պարեկի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարի վայրում ճանապարհատրանսպորտային պատահարը սպասարկող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկների կողմից կայանված պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկային ավտոմեքենան էլ բախվել է կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող Higer մակնիշի ավտոբուսին։
Այս դեպքում բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+