211652_close_icon
views-count2551 դիտում article-date 15:01 24-01-2024

Արցախի երիտասարդները բարձր են գնահատել Գագիկ Ծառուկյանի կողմից Արցախից տեղահանվածներին տրամադրվող խոշորածավալ սոցիալական աջակցության ծրագրերը (լուսանկարներ)

Բարգավաճ Հայաստան կուսակցության Ուսանողական խորհրդի անդամները օրեր առաջ հանդիպել են Արցախի տարբեր կուսակցությունների երիտթևերի և ՀԿ-ների ղեկավարների, Արցախի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը, ով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից նախ ողջունել է Արցախի երիտասարդներին, հույս հայտնել, որ Արցախում մշտապես քաղաքացիական ակտիվ դիրքորոշում արտահայտած և պետականամետ մտածելակերպ ունեցող երիտասարդները Հայաստանում ևս իրենց ուրույն դերակատարումն են ունենալու պետականաշինության գործընթացում:

Այս մասին հայտում են Բարգավաճ Հայաստան կուսակցության ֆեսբուքյան էջում.

«ԲՀԿ Ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել Արցախի երիտասարդներին ներգրավել բոլոր այն նախաձեռնություններում, որոնք միտված են երիտասարդությանը հուզող խնդիրների վերհանմանը և դրանց լուծման ուղիների նախանշմանը:

Արցախի երիտասարդները նախ խնդրել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փոխանցել իրենց գնահատանքի խոսքերը՝ Արցախի շրջափակման ամիսների ընթացքում ցուցաբերված համակողմանի և կարևոր աջակցության համար, նշելով, որ Արցախի մեր հայրենակիցները շատ բարձր են գնահատում հատկապես դժվարին այդ ժամանակահատվածում իրենց կողքին գտնվելու հանգամանքը:

Երիտասարդները նաև բարձր են գնահատել Գագիկ Ծառուկյանի կողմից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող խոշորածավալ սոցիալական աջակցության ծրագրերը:

Հանդիպման ընթացքում երիտասարդները անդրադարձել են Արցախի երիտասարդների զբաղվածության, բնակարանային ապահովման, կրթության շարունակականության վերաբերյալ հարցերին ու մտահոգություններին:

Քննարկվել է համատեղ ուժերով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար անվճար իրավաբանական և հոգեբանական խորհրդատվության տրամադրմանն ուղղված միջոցառումների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ հարցը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական հանդիպումների ընթացքում հստակեցնել իրականացվելիք միջոցառումների ուղղություններն ու ժամանակացույցը: Հանդիպման ավարտին Արցախի երիտասարդները շրջայց են կատարել Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատում, ծանոթացել հայկական կոնյակագործության հարուստ ավանդույթներին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր