721 դիտում
16:53 24-01-2024
Ֆասթեքսը նպաստում է գիտական նորարարություններին Բահամուտ բլոկչեյնի PoSA կոնսենսուս ալգորիթմով
Բահամուտ հիմնադրամի տեխնիկական խորհրդատու Արամ Ջիվանյանը և թիմակիցներ Կարեն Թերջանյանն ու Վլադիմիր Իգիթխանյանը մասնակցել են Մակաոյում տեղի ունեցած «Big Data and Privacy Computing (BDPC 2024)» խորագրով 2-րդ միջազգային կոնֆերանսին, որի ժամանակ ներկայացրել են Բահամուտ բլոկչեյնի նախընտրելի Proof
of Stake and Activity (PoSA) կոնսենսուս ալգորիթմն ու դրա ընձեռած լայն հնարավորությունները: Նրանց ելույթն ընտրվել է միջոցառման լավագույն պրեզենտացիա:
PoSA-ն նորարարական կոնսենսուս ալգորիթմ է, որը պարգևատրում է վալիդատորներին՝ հիմնվելով նրանց կողմից ցանցում տեղակայված սմարթ պայմանագրերի օգտագործման վրա: Պարզ ասած՝ որքան շատ կիրառվեն պայմանագրերը, այնքան ավելի մեծ կլինի վալիդատորի՝ պարգևավճար ստանալու հնարավորությունը: Սա խթան է սմարթ պայմանագիր մշակողների համար՝ ստեղծելու բարձրորակ և շատ կիրառվող պայմանագրեր:
Եթե Bitcoin-ի նախընտրելի ալգորիթմ Proof of Work (PoW)-ի դեպքում կատարվում են բարդ մաթեմատիկական հաշվարկներ, իսկ Ethereum-ի կոնսենսուս մեխանիզմ Proof of Stake (PoS)-ի դեպքում մրցակցությունն ապահովում է ցանցի անդամների կողմից սառեցված գումարի չափը, ապա PoSA-ի պարագայում սառեցված գումարի հետ ﬔկտեղ
հաշվարկվում է նաև ցանցում ցուցաբերված ակտիվությունը:
Այս մոտեցմամբ Ֆասթեքսը՝ որպես գիտական առաջընթացի առաջատար, ոչ միայն բարձրացնում է բլոկչեյնի տարածվածությունը, այլև մեծապես աջակցում և նպաստում է գիտական և տեխնոլոգիական նորարարություններին: Այսկերպ ընկերությունը նոր չափանիշներ է սահմանում բլոկչեյնի ոլորտում՝ հավատարիմ մնալով մշտական
առաջընթացին և կատարելությանը:
Գրախոսվող աշխատանք ունենալը և այն գիտատեխնոլոգիական կոնֆերանսում ներկայացնելը մեծագույն ձեռքբերում է: Դա փաստում է, որ թեև տվյալ մոտեցումը նոր է, հիմնված է բազմաթիվ ուսումնասիրությունների վրա և արժանացել է ոլորտի մասնագետների բարձր գնահատանքին:
BDPC 2024-ի ժամանակ փորձագետները պատմել են նաև իրենց հաջողությունների մասին՝ հատուկ անդրադարձ կատարելով բլոկչեյն տեխնոլոգիայի առաջխաղացումներին՝ ընդգծելով բլոկչեյն նորարարության ոլորտում Բահամուտի ունեցած էական ներդրումը: Ֆասթեքսը մտադիր է շարունակել իր նպաստավոր գործունեությունը PoSA կոնսենսուս ալգորիթմով՝ խթանելով գիտության զարգացմանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1462 դիտում
20:48 03-04-2023
Լեգենդար հաղթանակի 50-րդ տարեդարձին Ֆասթեքսը ներկայացնում է Արարատ 73-ի NFT հավաքածուն. ՖՈՏՈՌԵՊԱՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
5200 դիտում
11:58 26-10-2017
«Մենք պետք է մաս կազմենք ապագայի նորարարություններին». Արցախի վարչապետը՝ ՀՊՏՀ ուսանողներին
2277 դիտում
22:36 21-12-2017
ԱԻ նախարարությունը շարժվում է ՏՏ ոլորտի նորարարություններին համընթաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
832 դիտում
16:52 18-11-2024
Նվերների արժեքը՝ 1,5 մլն դրամ․ Աննա Հակոբյանի հիմնադրամը ամանորյա վիճակահանություն կկազմակերպի
739 դիտում
16:31 18-11-2024
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով
688 դիտում
16:19 18-11-2024
ՔՊ-ն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի. Կոնջորյան