211652_close_icon
views-count6788 դիտում article-date 20:31 26-01-2024

Մեղրին "հանձնում" են / Նարե Սոսեն քաղաքական ապաստարան է խնդրել / Ադրբեջանը եվրոպական արժեքների դեմ է

"Մեղրին դատարկվում է, Մեղրիում պետական կառույցներն են փակում, Մեղրին հանձնում են"։ Նման ձևակերպումներով են հանդես եկել վերջին օրերին Հայաստանից դուրս բնակվող որոշ համացանցային օգտատերեր, ինչով առաջացրել են մարդկանց մոտ մեծ անհանգստություն։ Մեղրիում տիրող իրավիճակը մեկնաբանում է հենց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ Արծածվող թեմաներից է Նարե Սոսեյի հետ կապված պատմությունը։ Նա ոստիկանությանը հաղորդում էր ներկայացրել, սակայն այդ դիմումը այլ ուղղություն էր ստացել։ Մանրամասները հենց Նարե Սոսեն է մեկնաբանում։ Նա հայտնել է, որ քաղաքական ապաստան է խնդրել։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Ի թիվս մարդու իրավունքների ոտնահարման մի շարք փաստերի, ԵԽԽՎ-ն այդ մոտեցումը հիմնավորեց նաև Լաչինի միջանցք եվրոպական փաստահավաք պատվիրակությանը մուտքը թույլ չտալու փաստով։ Սակայն Բաքուն, ոչ միայն չի նեղվել, որ ԵԽԽՎ-ն իր լիազորությունները դադարեցրել է, այլև ի պատաասխան՝ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը:

Լրագրող՝ Նարինե Կիրակոսյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր