1219 դիտում
21:03 26-01-2024
Աննա Հակոբյանը Շիրակի մարզ այցի ընթացքում հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներում
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 26-ին այցելել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ, հյուրընկալվել 44-օրյա պատերազմում անմահացած Հովհաննես Գրիգորյանի տանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։
Ըստ աղբյուրի՝ Հովհաննեսը ժամկետային զինծառայող էր, ծառայել է նախ Գյումրիում, ապա Լեռնային Ղարաբաղում: 44-օրյա պատերազմի ժամանակ Հովհաննեսին 4 ամիս էր մնացել ծառայելու: Մայրը` Անժիկ Խաչատրյանը, վարչապետի տիկնոջը որդու կյանքից դրվագներ է պատմել: Հովհաննեսը մինչև ծառայության անցնելը սովորել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:
«Անժիկ Խաչատրյանը պատմել է, որ տղայի հետ վերջին անգամ խոսել են 2020-ի հոկտեմբերի 1-ին, հետո համածառայակիցներից իմացել են, որ հոկտեմբերի 3-ին Հովհաննեսը շրջափակման մեջ է ընկել և զոհվել: Հովհաննեսի ընտանիքը որդու մարմինը կարողացել է հողին հանձնել 11 ամիս անց:
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ծնողներից հերոս դաստիարակելու համար և Հովհաննեսի արարքը անգնահատելի է համարել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վարչապետի տիկինն ապա այցելել է Սառնաղբյուր գյուղի եղբայրական պանթեոն, ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած զինվորականների շիրիմներին:
Սառնաղբյուրում Աննա Հակոբյանը այցելել է նաև Զաղա քարանձավ կամ Սբ. Գր. Լուսավորչի ճգնարան, որտեղ, ըստ ժողովրդի շրջանում տարածված պատմությունների, ճգնել է Սբ. Գր. Լուսավորիչը:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակի տեղեկացմամբ՝ Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում Աննա Հակոբյանը այցելել է Գյումրիում բնակվող 82-ամյա Սեդա Յարալյանին, որի որդին` Արտյոմ Յարալյանը անմահացել է 44-օրյա պատերազմում: Արտյոմը կամավոր է պատերազմ մեկնել` 38 տարեկանում:
Աննա Հակոբյանը հետաքրքրվել է Սեդա Յարալյանի առողջական վիճակով, լսել նրա պատմությունը: Տիկին Սեդան երեք որդի է ունեցել, երկուսը մահացել էին ավելի վաղ, Արտյոմը երրորդ որդին էր:
Աննա Հակոբյանը առողջություն և համեբերություն է մաղթել Սեդա Յարալյանին:

Նմանատիպ նյութեր
3025 դիտում
20:04 13-12-2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գրիգորյանի տանը
1674 դիտում
13:50 31-10-2021
Շիրակի մարզի Արևշատ համայնքում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակի խաչքար
Այս բաժնից
2014 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան