6563 դիտում
20:03 27-01-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Mercedes-ը, Skoda-ն ու Opel-ը․ օպերատիվ են գործել ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 27-ին, մերկասառույց ճանապարհի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes, Skoda և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ժողովրդի լեզվով ասած «բետոնկայի» վրա առկա մերկասառույցը և ճանապարհն սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանքներ չի կատարել այն մերկասառույցից աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+