15434 դիտում
11:51 29-01-2024
Ավտովթար՝ Երևանում․ 01ը բախվել է բազալտե եզրաքարին ու էլեկտրաստանցիային․ պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 10-30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Ռոբերտ Շ.-ն իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով Սիլիկյան թաղմասից դեպի ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ» տանող ճանապարհին՝ Լուկաշինի փողոցում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով բախվել էլեկտրաստանցիայի ճաղավանդակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադմիրի Դերձյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի պատճառը մերկասառույց ճանապարհն է, քանի որ Երևանի քաղաքապետարանը ոչ մի աշխատանք չի կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու՝ այն է աղ ու ավազ լցնելու ուղղությամբ ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ տեղի ունենար շղթայական ավտովթար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+