51918 դիտում
12:47 29-01-2024
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Մխչյան գյուղում բախվել են Գերմանիայի քաղաքացու BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ կոտրել է բնակչի տան ցանկապատը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ 2 հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները և ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խմբի ոստիկանները:
Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խուբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որտեղ վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ու պարզվում է վարորդների, հիվանդանոց տեղափոխվածի և տեղում բժշկական օգնություն ստացած վիրավորների ինքնությունը:
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կոտրել բնակչի տան ցանկապատը:
Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ BMW -ի վարորդը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 143+
143+