46075 դիտում
16:20 29-01-2024
Երևանում ստահակը թալանել է հիվանդին օգնության մեկնող բժշկին՝ շտապօգնության ավտոմեքենայից կատարելով գողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը ժամը 12:00-ից 12:20-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հ. Ներսիսյան 7 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնի բակում կայանված շտապօգնության ավտոմեքենայի միջից գողություն է կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը գողացել է Երևանի բնակիչ, շտապօգնության 1-ին ենթակայանում որպես բժիշկ աշխատող 35-ամյա Գևորգ Թադևոսյանին պատկանող բջջային հեռախոսը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ գողությունը բժիշկը իր գործընկերների հետ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդի են բերել հիվանդանոց, ու քանի որ բժիշկները, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, թիվ 1 խնդիրը եղել է հիվանդին շտապ հասցնել հիվանդանոցի համապատասխան սենյակ, շտապօգնության ավտոմեքենայի դուռը բաց են թողել ու օգտվելով առիթից, տղամարդ ստահակը գողացել է հեռախոսը: Այդ ամենը ֆիքսվել է տեսախցիկի կողմից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «անձնական ունեցվածքի գողության» հատկանիշներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մնում է, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերեն ճիվաղին, ով ոտնձգություն է կատարել հիվանդին առաջին իսկ պահից օգնություն ցուցաբերող բժշկի նկատմամբ:
Բժիշկ, որ բազմաթիվ անգամներ ավտովթարների վայրերում իր գործընկերների հետ օգնություն է ցուցաբերել վիրավորներին, շտապ հասցրել հիվանդանոց, ինչի շնորհիվ էլ բազմաթիվ կյանքեր են փրկվել:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած տեսանյութը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+