211652_close_icon
views-count1144 դիտում article-date 08:15 30-01-2024

Հերթական թափուր աթոռը ԲԴԽ-ում․ Վիգեն Քոչարյանը ցանկանում է դատավոր դառնալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Բարձրագույն խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը եւս կլքի ԲԴԽ-ն, սակայն ԲԴԽ-ում հայտնվել են փակուղու առաջ ու փորձում են հասկանալ՝ Վիգեն Քոչարյանը ինչ մասնագետ է, նրան ուղարկեն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական, վարչական, թե քրեական պալատ։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԲԴԽ-ում Վիգեն Քոչարյանին հարց ուղղեց, թե ինչու է նա եւս լքում ԲԴԽ-ն ու ցանկանում է դատավոր դառնալ. վերջինս պատասխանեց, թե պարզ չէ։

Նշենք, որ ԲԴԽ անդամներից մեկը եւս ցանկանում է լքել ԲԴԽ-ն

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկվել ԲԴԽ-ի 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը։

Առաջարկվել են Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի, Երեւան քաղաքի դատավոր Արման Օհանյանի եւ ՀՀ քաղաքացի Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։

Ուշագրավն այն է, որ այս թեկնածուներից մեկը Արթուր Աթաբեկյանն է։

Իսկ ո՞վ է նա։

Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եւ Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Տավուշի մարզպետի դատավոր ազգականը ցանկանում է լքել ԲԴԽ-ն։ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում ՔՊ խմբակցության պատգամավոր է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
 

Նմանատիպ նյութեր