43515 դիտում
21:47 30-01-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Մարտիրոս Սարյանի անվան պուրակի հարևանությամբ գտնվող «Տղամարդիկ» արձանի մոտ տեղադրված աղբամանները միտումնավոր են այրել, թե պատահմամբ, պարզվում է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիրոս Սարյանի անվան պուրակում՝ «Տղամարդիկ» արձանի հարևանությամբ աղբամաններ են այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Նարեկ Սաֆարյանը։
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել 1 աղբաման, իսկ մեկն էլ մասնակի ջերմահարվել է։
Տեղի ունեցածը անզգուշության հետևանք է, թե միտումնավոր հրկիզել են, պարզվոմ է։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
1618 դիտում
21:54 08-06-2022
Մարտիրոս Սարյանի անվան պուրակը կանաչապատվել է նոր մոտեցմամբ ու լուծումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ