211652_close_icon
views-count23210 դիտում article-date 11:27 16-11-2018

Հայաստանից արտահանված Մարտիրոս Սարյանի՝ մշակութային արժեք համարվող «Աղբյուրի մոտ» ստեղծագործությունը մաքսանենգ ճանապարհով ներկրվել է Հայաստան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության թիվ 1 բաժնից ՀՀ Ոստիկանությանը տեղեկացրել են, որ իրենց մոտ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 8-ին, երբ Պետական եկամուտների կոմիտեում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ այս տարվա հունիսին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանի տարածք է ներկրվել մաքսանենգ ճանապարհով տարիներ առաջ Հայաստանից արտահանված Մարտիրոս Սարյանի «Աղբյուրի մոտ» ստեղծագործությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ստեղծագործությունը համարվում է մշակութային արժեք։ Փաստի առթիվ ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մաքսանենգի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր