817 դիտում
17:16 31-01-2024
Հայաստանի գլխավոր օրակարգը․ իշխանափոխություն, խաղաղություն, զարգացում. Անդրանիկ Թեւանյան
Նիկոլ Փաշինյանի հեռացումը Հայաստանի միակ հնարավորությունն է՝ ողջ մնալ այս փոթորկալից ժամանակներում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«1. Վերականգնել բանակը,
2. Դիվանագիտական բոլոր ջանքերով վերականգնել մեր բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունները, չդարձնել Հայաստանը Ռուսաստան–Արևմուտք, Իրան–Արևմուտք բախման թատերաբեմ,
3. Ադրբեջանի հետ վարել իրական խաղաղության բերող բանակցություններ՝ չհամարելով Արցախի թեման փակված, միջազգային հարթակներում բարձրացնելով արցախահայության ոտնահարված իրավունքների հարցը, դիտարկելով արցախցիների վերադարձի հնարավորությունները՝ ամուր անվտանգային երաշխիքների և որոշակի կարգավիճակի դիմաց,
4․ Հասնել իրական խաղաղության, որը հաստատ ադրբեջանական թելադրանքով իրականացվելիք սահմանադրության փոփոխությունով չի լինելու, ոչ էլ հակառուսական ու հակաիրանական քաղաքականության մանրադրամ դառնալու տարբերակով է լինելու,
5․ Վերը նշված կետերի կյանքի կոչումն անհնար է օրվա իշխանությունների պարագայում։
Նիկոլ Փաշինյանի հեռացումը Հայաստանի միակ հնարավորությունն է՝ ողջ մնալ այս փոթորկալից ժամանակներում։ Նա խոսում է խաղաղությունից, բայց բերել ու բերում է պատերազմ ու պարտություն։ Իրական «Խաղաղության» կուսակցությունը պետք է փոխարինի նիկոլական «Պատերազմի ու պարտության» կուսակցությանը։ Միայն այդ դեպքում Հայաստանը գոյություն կունենա ու հետագայում կզարգանա։ Մյուս տարբերակները քննարկման ենթակա չեն։
Սա՛ է այսօրվա գլխավոր օրակարգը։

Նմանատիպ նյութեր
1205 դիտում
16:40 13-08-2022
Օրվա իշխանությունները Հայաստանի ու Արցախի իրական օրակարգին դեմ են. Անդրանիկ Թեւանյան
Այս բաժնից
1504 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
694 դիտում
17:39 10-01-2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ