211652_close_icon
views-count1700 դիտում article-date 20:41 07-10-2022

Պետական քարոզչամեքենան Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի թշնամի է հռչակել Ռուսաստանին. Անդրանիկ Թեւանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am

Շատերն այն կարծիքին են, որ Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փաստացի ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս. Ես պետք է ասեմ, որ այդ պահը կա, բայց Նիկոլ Փաշինյանը վաղուց է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, իսկ այդ հայտարարությամբ Հայաստանի  հարցն է հայտնվել սեղանի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Այս երկրորդ մասով, իմ տպավորությամբ եւ մեր հանրության լայն շերտերի, եւ քաղաքական վերնախավի մեծ մասի մոտ այդ ընկալումը չկա: Եթե նկատել եք, այդ համաձայնագրում ոչ մի խոսք չկա, որ Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված տարածքներից: Այդ համաձայնագրով եկել են  համաձայնության, որ պետք է սահմանազատման աշխատանքներ իրականացվեն, ու բացի այդ, ձեռք է բերվել համաձայնություն, որ եվրոպական դիտորդներ են հայտնվելու սահմանի վրա, բայց դրանք աշխատելու են Հայաստանի կողմից, Ադրբեջանը չի համաձայնել, որ իր տարածքից նրանք աշխատեն: Սա նշանակում է, որ  Ադրբեջանը որեւէ պարտավորություն չունի այդ մասով: Բացի այդ, ամենավտանգավորն այն է, որ որեւէ հիմք քարտեզային  չի ընդունվել Ադրբեջանի կողմից: ԱՅդ հանդիպումից անմիջապես հետո ինքը գրառում է արել, որ Ղարաբաղն ու Զանգեզուրն իրենն են: Բացի այդ, մենք գիտենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արդբեջանը նաեւ Երեւանն է համարում ադրբեջանական:

Այս պայմաններում, երբ ասում ենք, որ պետք է տեղի ունենա սահմանազատում, ինձ համար սցենարը պարզ է. սահմանազատման շրջանակներում Ալիեւը նոր պահանջներ է ներկայացնելու Հայաստանին, Հայաստանը չի համաձայնելու, տեղի է ունենալու ռազմական հարձակում, ու քանի որ ՀՀ-ն այս համաձայնագրով ցտեսություն ասաց Ռուսաստանին, եւ շխարհաքաղաքական վեկտոր փոխեց, այս պայմաններում Հայաստանը չի կարողանալու աջակցություն ստանալ ՌԴ-ից: Երեւանյան ժարգոնով ասած, «քցել են» Ռուսաստանին»,-ասաց Անդրանիկ  Թեւանյանը:

Ն նաեւ հավելեց, որ Արեւմուտքը Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի խոստացել, ոչ ցանկություն ունի, ոչ էլ կարողություն ունի այս տարածաշրջանում դա տալու Հայաստանին. «Արեւմուտքի համար կարեւորն այն է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանից հեռանա, իսկ այդ պայմաններում, թե ինչ կլինի Հայաստանի ու հայ ժողովրդի համար,  իրենց քաղաքական առումով չի հետաքրքրում: Այս համաձայնագրի իմաստն այն էր, որ սեղանին հայտնվել է Հայաստանի լինել-չլինելու խնդիրը»,-ընդգծեց նա:

Թեւանյանը համոզմունք հայտնեց, որ այդ հայտարարությունը հուշում է, որ Ադրբեջանը նոր սադրանքների, նոր ռազմական գործողությունների է գնալու եւ առաջին հերթին հարվածի տակ է հայտնվելու Սյունիքը. «Նիկոլ Փաշինյանը դա հասկանում է, իսկ ինչո՞ւ է գնում այդ քայլին, շատ պարզ է. Ինքը հասկացել է, որ այլեւս շանս չունի, որ Հայաստանը ներքաշել է արկածախնդրության մեջ աշխարհաքաղաքական մակարդակով եւ հիմա իր անձնական, ընտանեկան անվտանգության խնդիրն է լուծում: Նա փորձում է կարգավորել այն հարցը, թե ինքը որտեղ պետք է փախչի, երբ որ Հայաստանն արդեն կրակի մեջ կլինի; Ինքը հավանակար, որոշել է հակառուսական քաղաքականությամբ շահեր Արեւմուտքի համակրանքը եւ երաշխիքներ ստանալ ապաստան ստանալու մասով:

Հակառուսական քաղաքականությունն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հենց որ սահմանային սրացումներ լինեն, հիստերիա է նորից բարձրացվելու, որպեսզի շեղվի: Պետական քարոզչամեքենան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի թշնամի է հռչակել Ռուսաստանին եւ որեւէ թթու խոսք չի ասում Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին: Այնմարդիկ, որոնք սա գիտակցում են, պետք է անեն քայլեր, որ ունենանք իրավիճակի փոփոխություն»,- հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ սահմանին ԵՄ առաքելության դիտորդների երկու ամսով տեղակայումը ոչ մի զսպող դեր չի խաղալու. «Արեւմուտքը չի կարող ապահովել անվտանգություն Հայաստանի համար: Արեւմուտքը մեզ թշնամի չէ, բայց թշնամի է Ռուսաստանին, եւ Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելու գինը կարող է լինել Արցախն ու Հայաստանը, որը Արեւմուտքը ցանկանա, թե ոչ, պատրաստ է լինելու վճրել, որովհետեւ գլոբալ աշխարհաքաղաքական խնդիր է լուծում: Այս վիճակի մեջ ներքաշել է Նիկոլ Փաշինյանը, որը Մարչտի 1-ի պես Հայաստանը ներքաշելու է կրակի մեջ ու ծլկի դեպքի վայրից»:

Անդրանիկ Թեւանյանի համոզմամբ, այն, որ Հայաստանը հիմա գոյություն ունի, Ռուսաստանի ու Իրանի շնորհիվ է. «Նիկոլ Փաշինյանը փլուզեց Ռուսաստանի մասը, եւ Իրանի մասը փլուզելու ճանապարհին է: Արդյունքում Հայաստանը մնալու է առնց դաշնակիցների՝ թուրք-ադրբեջանական աքցանի մեջ»:

Հարցին, թե այս վիճակում ինչ պետք է անի Հայաստանը, պատգմավորը պատասխանեց. «Հայաստանը պետք է փոխի իր պարտության դեմքը: Հայաստանը Նիկոլ Փաշինյանով արագ տեմպերով սլանում է դեպի անդունդը»:

Ինչ վերաբերում է նրան, թե այս պայմաններում ինչ կարող է փոխել նոր բանակցողը, նա ասաց. «Հնարավոր է լինելու խուսափել աղետից, մենք հիմա աղետի նախաշեմին ենք: Նրանք, որոնք ասում են՝ թող Նիկոլը մնա, միեւնույն է, բան չի փոխվի, պարզապես սրիկաներ են»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր