211652_close_icon
views-count5389 դիտում article-date 16:14 01-02-2024

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցն իր հաղթանակը նվիրեց Հայոց բանակի կազմավորման 32-ամյակին

Օրեր առաջ` հունվարի 28-ին, Չեխայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում հայազգի Յուրի Սաքունցը, պայքարելով ազգությամբ չեխ բռնցքամարտիկ Միշել Սլավիկի հետ, հենց առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է:

Մարզիկն իր հաղթանակը նվիրել է Հայոց բանակի կազմավորման 32-ամյակին: Յուրի Սաքունցը Ուժային եռամարտի Աշխարհի կրկնակի չեմպիոն է, Ուժային եռամարտի Եվրասիայի չեմպիոն, Ուժային ըմբշամարտի Աշխարհի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն, Ձեռնամարտի աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր, Աշխարհի քառակի ռեկորդակիր, Հայաստանի քսանակի ռեկորդակիր, ինչպես նաև Բռնցքամարտի WBF վարկածով Եվրասիայի
չեմպիոն:

Ի դեպ, հայ դյուցազունը պատրաստվում է այս տարվա մարտի 29-ին սահմանել նոր, համաշխարհային ռեկորդ, այն է` ատամներով կամ ճկույթով քաշել ուղղաթիռ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր