1171 դիտում
12:59 05-02-2024
Ավստրալացի գրողը Չինաստանում դատապարտվել է մահապատժի
Ավստրալացի գրող Յան Հենջունը Չինաստանում դատապարտվել է մահապատժի, հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը X սոցիալական ցանցում։
«Ավստրալիայի կառավարությունը ցնցված է, որ Ավստրալիայի քաղաքացի Յանգ Հենջյունն այսօր Պեկինում մահապատժի է դատապարտվել»,- գրել է նա։
Վոնգը բացատրել է, որ մահապատիժը կփոխարինվի ցմահ բանտարկության, եթե գրողը երկու տարվա ընթացքում լուրջ հանցանքներ չկատարի։
Ինչպես նշել է ABC հեռուստատեսությունը, Կանբերայում Չինաստանի դեսպանը կանչվել է Ավստրալիայի ԱԳՆ՝ պարզաբանումների համար։
Յան Հենջունը ձերբակալվել է Չինաստանում 2019 թվականին՝ ազգային անվտանգությանը սպառնալու կասկածանքով։ Ավելի ուշ Չինաստանի իշխանությունները նրան մեղադրել են լրտեսության համար: Ավստրալիայի այն ժամանակվա վարչապետ Սքոթ Մորիսոնն այս մեղադրանքներն իրականությանը չհամապատասխանող էր որակել։

Նմանատիպ նյութեր
5668 դիտում
20:06 02-10-2016
Ինչո՞ւ Ջեք Օլդերմենը դատապարտվեց մահապատժի 1975 թ․-ին, իսկ մահապատժի ենթարկվեց միայն 2008 թ-ին
1231 դիտում
20:32 06-12-2014
7 եգիպտացի մահապատժի է դատապարտվել
Այս բաժնից
736 դիտում
21:58 16-11-2024
Վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ
808 դիտում
21:37 16-11-2024
Իսրայելի նախագահը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել է մեկնել Բաքու
856 դիտում
20:31 16-11-2024
Ինչ են քննարկել Պուտինը և Շոլցը․ Մոսկվան մանրամասներ է հայտնում հեռախոսազրույցից