211652_close_icon
views-count1345 դիտում article-date 13:59 05-02-2024

Երևանում նախատեսվող համայնքային ոստիկանությունը նոր լիազորություններ կունենա

Երևանի համայնքային ոստիկանության ստեղծման վերաբերյալ նախագծով առաջարկվում է այդ ծառայության համար սահմանել մի շարք նոր լիազորություններ, որոնց իրականացման արդյունքում համայնքում տարբեր իրավախախտումների և ապօրինությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ կիրականացվի։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն ասել է Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը։

«Մասնավորապես՝ մեր կողմից առաջարկվում է ներդնել իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերում ինքնակամ շինությունների քանդման և հետևանքների վերացմանն ուղղված մեխանիզմներ, տնտեսվարողների որոշակի գործունեության դադարեցման հնարավորություններ և մի շարք այլ կարգավորումներ»,-մանրամասնել է Մարգարյանը՝ հավաստիացնելով, որ նախագիծը հնարավորին սեղմ ժամկետում կդրվի շրջանառության մեջ, որի ընդունման արդյունքում նշված բնագավառն էապես կբարելավվի։

Նմանատիպ նյութեր