211652_close_icon
views-count907 դիտում article-date 17:22 05-02-2024

Ադրբեջանը հետաքննություն է սկսել Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացու նկատմամբ

Հայաստանից Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հետևանքով ձերբակալված Չեխիայի քաղաքացու նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննչական և օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կողմից։

Նշված անձի կալանավորման մասին տեղեկացվել է Ադրբեջանում Չեխիայի դեսպանատուն։

Նմանատիպ նյութեր