211652_close_icon
views-count982 դիտում article-date 16:22 06-02-2024

Զինված անձինք կրակ են բացել Ստամբուլում դատարանի շենքի մոտ. կան զոհեր և վիրավորներ

Ստամբուլի Չաղլայան թաղամասում Արդարադատության պալատի մոտ Երևանի ժամանակով 12:46-ին երկու հոգի կրակ են բացել դատարանի մուտքի մոտ: Ներկա պահին շենքը շրջափակված է ոստիկաններով, մուտքերն ու ելքերը փակ են, ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ, գրում է ՏԱՍՍ-ը։

Այնտեղ մեծ թվով իրավապահներ են տեղակայվել։ Հաղորդվում է, որ կրակոցներից հետո շենքի մոտ գտնվող մարդկանց շրջանում խուճապ է սկսվել։ Շատերը սկսել են փախչել, ոմանք պառկել են գետնին։

Միջադեպի վայր է ժամանել Ստամբուլի գլխավոր դատախազը։ Իշխանությունները կատարվածի վերաբերյալ հետաքննություն են սկսել։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտարարել է, որ Ստամբուլի Չաղլայան թաղամասում Արդարադատության պալատի մոտ տեղի ունեցած կրակոցները ահաբեկչություն են։

«Այսօր փորձ է արվել ահաբեկչություն իրականացնել Ստամբուլի Չաղլայանի դատարանի շենքի մոտ գտնվող անցակետում: Պարզվել է, որ հարձակվողները՝ Է.Ե.-ն և Պ.Բ.-ն, սպանվել են: Նրանք «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն» ահաբեկչական կազմակերպության (արգելված է Թուրքիայում) անդամներ են։ Վեց մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան, վիրավորվել է»,- գրել է նա X-ում։

Նմանատիպ նյութեր