211652_close_icon
views-count583 դիտում article-date 19:02 06-02-2024

Հունգարիան կաջակցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը. Կատալին Նովակ

Հունգարիան ցանկանում է, որպեսզի Հայաստանը ամրապնդի հարաբերությունները Եվրամիության հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսին:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը ամրապնդի հարաբերությունները Եվրամիության հետ: Դուք կարող եք մեզ վրա հույս դնել, և երբ Հունգարիան հուլիս ամսին ստանձնի Եվրամիության նախագահությունը՝ մենք ամեն բան կանենք, որպեսզի աջակցենք Հայաստանին և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև,  կարողանանք  առաջ շարժվել Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացում»,- ընդգծեց Նովակը՝ ավելացնելով, որ Եվրամիությունը պետք է ամրապնդի իր հարաբերությունները Հարավային Կովկասի հետ և այդ հարցում Հունգարիան կարող է օգտակար լինել:

Նմանատիպ նյութեր