211652_close_icon
views-count793 դիտում article-date 20:43 06-02-2024

Վահագն Խաչատուրյանը պատմական է գնահատում Հունգարիա իր այցը

Հայաստանը պատրաստակամ է զարգացնել հարաբերությունները Հունգարիայի հետ և ամեն ինչ կանի դինամիկ զարգացումը ապահովելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի  նախագահ Կատալին Նովակի հետ մամուլի ասուլիսին:

«Այս այցը պատմական է երկարատև ընդմիջումից հետո: Իրականում, մենք նոր գործընթացի սկիզբ ենք դնում, և անձամբ ես ու մեր պատվիրակությունը այդպես ենք գնահատում: Ուզում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը ակտիվ վերսկսել հայ-հունգարական հարաբերությունների նոր ժամանակաշրջան և անել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ  զարգացում ունենան և տրամաբանական հունի մեջ մտնեն: Դա նշանակում է բարեկամական, եղբայրական հարաբերություններ, որոնք ունեցել ենք երկարաժամկետ, նույնիսկ անհիշելի ժամանակաշրջաններից»,- ասաց Խաչատուրյանը:

Նմանատիպ նյութեր