211652_close_icon
views-count757 դիտում article-date 18:26 08-05-2024

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը։

Կայացել է համապարփակ քննարկում և փաստաթղթերի ստորագրում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ՝ ի շարունակություն 2023թ. հոկտեմբերին Հունգարիայի նախարարի՝ Երևան կատարած այցի: Ի թիվս այլ հարցերի, ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու մայրաքաղաքներում հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանությունների մակարդակով:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային, ինչպես նաև ԵՄ հետ ՀՀ գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր:

Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության հաստատման ջանքերին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Նմանատիպ նյութեր