211652_close_icon
views-count1195 դիտում article-date 21:08 06-02-2024

Չի կարող իշխանությունն այսքան հակապետական ու ապաքաղաքական լինել․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Նիկոլիստներ, no pasaran!!!

Իրար կերեք, մեղադրեք, հայհոեք, ո՞նց կլինի, դեռ մի բուռ հայրենիք է մնացել, դա էլ պիտի մսխեք, չէ՞…

Հերիք է, էլի…

Չի կարող իշխանությունն այսքան հակապետական ու ապաքաղաքական լինել։

Խորհրդարանը խոսելու ու կարծիք արտահայտելու վայր է, ոչ թե զավզակության ու շողոքորթության։

Լեզվի գոնկա են մտել 12 տարեկան դեռահասի նման՝ Նիկոլին ու Իլհամին բավարարելու համար։

Ո՞նց կլինի, Նիկոլին քննադատում են։

Նիկոլը Զեւ՞սն է, թե՞ Ապոլոնը,ասեք՝ իմանանք։

Լավ են անում՝ քննադատում են։

Կարո՞ղ է բա հերոսի մեդալ մի հատ էլ «կոստումից» կախեն։

Այ քեզ բան։

Դուք ու ձեր Նիկոլը Արցախն ուրացել եք ու հայաթափել, հա-յա-թա-փել…

հասկանու՞մ եք:

Արցախյան հերոսամարտը, Արարատը՝ Նոյյան տապանով, Անկախության հռչակագիրն եք ուրանում դուք։

Գիտակցու՞մ եք ինչ «գռուզի» տակ եք մտել բոլորդ։

Չեք գիտակցում, դրա համար էլ հպարտ տգիտության զոհ եք դառնում՝ զոհաբերելով հայրենիքը։

Չմոռանաք վաղը խորհրդարանում ձեր շեֆ-կապիտուլյանտին շողոքորթել ու ծափահարել։

Դուք փաստացի վեր եք ածվում Ադրբեջանի «մատյան գնդի» կամ «տրոյական ձիու» ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու Հայ ժողովրդի ազգային իղձերի։

Չի ստացվելու։

No pasaran!!!»։ 

Նմանատիպ նյութեր