1039 դիտում
16:18 23-04-2024
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
Սա որևէ իրավական գործընթաց չէ, միակողմանի զիջում է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Ինչ տեղի է ունենում՝ օրինաչափություն է, քանի հողատու իշխանությունից այլ բան սպասելը միամտություն է։ Ամեն ինչ անում են՝ Արցախից հետո էլ հայոց ազգային պետականությունը կործանվի: Այստեղ խոսում են միջազգային իրավունքի մասին, սակայն այս իրադրությունում ուժն է ծնում իրավունք»,-ասաց նա։
Պատասխանելով Tert.am-ի հարցին ռուսական զորքերը Տավուշից հանելու մասին հայտարարություններին՝ Շարմազանովը շեշտեց, որ իշխանությունը «Տրոյական ձի» է, երազում է թուրքական բանակ լինել:
«Հիմա ընթանում է Հայաստանի թրքացման գործընթաց: Այս ամենը կանխելու միակ տարբերակը ընդվզումն է, բայց այս փուլում ակնհայտ է, որ ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, ես էլ մեջը, իշխանությունն էլ թրքամետ է: Ռեսուրսի խնդիր կա այս պահին:»,-ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակը ևս նպաստավոր չէ։ Տավուշում տեղի ունեցողին սատարում են Արևմուտքն, ԱՄՆ-ն և Թուրքիան:
«Ակնհայտ է՝ սա արևմտյան պլան է, դրանց սա քիչ է՝ Ալիևը Պուտինի հետ էլ ախպերացել է: Փաշինյանն Իրանի հետ էլ ավելի է վատացնելու հարաբերությունները, երեկ հարցազրուցի ժամանակ ասում են ավտորիտար ռեժիմի մասին, Իրանին նույնպես հղում տալով, իսկ Նիկոլ Փաշինյանը չի հերքում ու չի ասում, որ Իրանում ավտորիտար ռեժիմ չէ: Ով Ռուսաստանի հետ թշնամացել է, կորցրել է մեծ տարածքներ, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիայի գիրկը »,-ասաց նա։
Tert.am-ի հարցին ի պատասխան՝ Հայոց Ցեղասպանության դեմ տարվող իշխանական քաղաքականության մասին՝ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ունեցել է երկու կարևոր միջազգային հիմնասյուն՝ Արցախ և Ցեղասպանության միջազգային ճանաչում:
«Եթե սրանք Արցախը տվել են Ադրբեջանին, ապա 109 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն իրենց ի՞նչ: Ծիծեռնակաբերդի խորհուրդը Վերածնունդն է, այսօր մենք մեռնում ենք, պետք է հասկանանք: Մենք կենդանի հերոս չենք սիրում, մինչև հերոսը չմեռնի չենք մեծարում: Մենք կոնկրետ հայրենիք չենք սիրում»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Շարմազանովն ընդգծեց, որ պատմության մեջ չի հանդիպել երկու պետականություն ունեցող մի ժողովրդի, որն ուղիղ եթերով լուռ հետևել է մի պետականության ամբողջական անկմանը: Նիկոլը գլխավոր թշնամին է, բայց բոլորս ենք պատասխան տալու Աստծո առաջ:
«Չի լինի Արցախ, չի լինի Հայաստան, մենք այսօր թուրքական օկուպացիոն ռեժիմի բնակիչներ ենք: Երրորդ Հանրապետության հիմքում «Միացում» գաղափարն ու Արցախն են եղել: Այսօր, դասական իմաստով, Հայաստանի Հանրապետություն չունենք Արցախը հանձնելուց հետո: Մենք հայերեն ենք խոսում թուրքերի թույլտվությամբ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Մեր զրուցակցի խոսքով՝ ամեն ինչ սկսվեց 6 տարի առաջ այս օրը: Մոլախոտը, որ ցանվել էր չէր կարող ծիրան տալ:
«Բոլորին թվում է, որ մենք գրպանում լուծումներ ու տարբերակներ ունենք, բայց չենք անում ոչինչ: Չենք անում, որովհետև չենք կարողանում, ինչո՞ւ, չգիտեմ: Պետք է համախմբվել, կազմակերպվել: Նախկինները հիմա չկան, թող գնան փողոց փակեն, ասում էին նախկիններին չտեսնենք բեմերում: Մի շարք նոր գործիչներ կան, թող գնան հիմա իրենց շուրջ համախմբվեն, մենք էլ միանանք փողոց փակեն»,- ընդգծեց նա:
Շարմազանովն իր խոսքը եզրափակեց հիշեցումով, որ վաղը՝ առաջին ապրիլի 24-ն է, որն առանց հայկական Արցախի է լինելու:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1195 դիտում
21:08 06-02-2024
Չի կարող իշխանությունն այսքան հակապետական ու ապաքաղաքական լինել․ Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
871 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
769 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
679 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան