211652_close_icon
views-count697 դիտում article-date 18:02 07-02-2024

Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են համատեղ բանկ հիմնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է առաջիկայում  Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունենալիք հանդիպման մասին: Փոխանցում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ Պուտինի Թուրքիա այցի ընթացքում պլանավորվում են քննարկումներ գազային հաբի ստեղծման շուրջ:

«Քննարկվելու են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին է երկու երկրի միջև համատեղ բանկ հիմնելու հարցը»,-հավելել է նա:

Բացի այդ, Պեսկովն ընդգծել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է առևտրի և տնտեսության ոլորտներում:

«Այդ հարաբերությունների բոլոր մանրամասները լինելու են օրակարգում»,-ամփոփել է ռուս պաշտոնյան: 

Հիշեցնենք, որ հանդիպումը նախնական տվյալներով՝ տեղի է ունենալու Անկարայում՝ փետրվարի 12-ին:

Նմանատիպ նյութեր