211652_close_icon
views-count823 դիտում article-date 22:05 08-02-2024

Արամ Առաջինն ընդունել է Հակոբ Բագրատունուն և Իշխան Սաղաթելյանին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինն իր նստավայրում ընդունել է Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունուն և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։

Կաթողիկոսության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին խնդիրներն ու դրանց վերաբերյալ առկա մտահոգությունները, շեշտվել երկրի ամբողջականությունն ու անվտանգությունը պահպանելու հրամայականը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններն առավել խորացնելու հնարավարություններին, հատկապես հայ ժողովրդի և Հայրենիքի  ճակատագրական այլ հանգրվանում։

Նմանատիպ նյութեր