211652_close_icon
views-count706 դիտում article-date 10:43 09-02-2024

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել գազատարների վերականգնման հարցը. ՏԿԵՆ

Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն քննարկել գազատարների վերականգնման հարցը։

Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։

2023 թվականի հոկտեմբերին ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, որ քաղաքական հարցերի լուծման դեպքում Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները։
ՀՀ ՏԿԵՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի գազափոխադրման համակարգերը միմյանց հետ կապված են եղել հետևյալ մայրուղային գազատարների միջոցով.

Ղազախ-Երևան` 1000 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 6 կիլոմետրը։

Իլիչևսկ-Երևան` 700 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 22 կիլոմետրը։

Գորիս-Նախիջևան` 700 մմ տրամագծով, վերականգնման կարիք ունի 16,5 կիլոմետրը։

«Հայտնում ենք, որ այդ մասով ադրբեջանական կողմի հետ որևէ քննարկում չի եղել»,-ասված է պատասխանում։

Ինչ վերաբերում է վերականգնման արժեքի հաշվարկներին, ապա նախարարությունից հայտնում են, որ հարցը ենթակա է քննարկման

Նմանատիպ նյութեր